Լոռվա Հաղպատ գյուղի շքեղաշուք բնության գրկում վեր է խոյանում «Գայանե» հյուրանոցային համալիրը: Եվրոպական չափանիշներին համապատասխան այս եզակի կառույցի դեմ դիմաց՝ երկնի մովի մեջ է մխրճվում Լալվար սարը: Անմիջապես «Գայանեից» ներքև՝ իր հորդառատ հոսքով, դեպի Կուր գետն է շտապում Դեբեդը:

Հյուրանոցի Ձեր սենյակի պատուհանից Դուք կզմայլվեք նաև լեռներից մեկի փեշին գտնվող Սանահինով և կունկընդրեք Սանահին վանական համալիրի ղողանջները: Ոտքով կարող եք բարձրանալ X դարի կառույց Հաղպատի վանք, որը տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Այստեղ XVIII դարում հոգևոր ծառայության է անցել Մեծն Սայաթ-Նովան: Իսկ ակտիվ հանգստի սիրահարներին այս բոլորից բացի սպասում է մեր հնագույն գանձերից մեկը՝ Կայան բերդը: Եկեք «Գայանե» և կյանքը նոր գույներ կբացի Ձեր առջև: